Համացանցի նոր թրենդը. մայրիկները դեղձով ծածկում են փոքրիկների հետույքները

19:28   5 հուլիսի, 2016

Ճապոնացի կանայք նոր զբաղմունք են գտել։ Չգիտես ինչու՝ նրանք որոշել են դեղձով ծածկել իրենց մանուկների փոքրիկ հետույքները, լուսանկարել դա եւ տարածել ամբողջ համացանցում։ 

Որոշ մայրիկներ անգամ փորձել են ավելի կրեատիվ լինել եւ լուսանկարների վրա սրտիկներ ու գրառումներ են ավելացրել։

Լուսանկարները լայն տարածում են գտել, քանզի շատերը, հավանելով եւ գեղեցիկ համարելով այս միտքը, կրկնօրինակել են այն։ Իսկ մյուսներն էլ՝ լուսանկարներից ոգեշնչված, կրկին հիշել են Քիմ Քարդաշյանին՝ կատակելով, որ հավանաբար Քիմի հետույքի համար ձմերուկ էր հարկավոր Smile  

 

Աղբյուր՝ Daily Mail

Պատրաստեց՝ Յանա



© NEWS.am STYLE