Սիարան ու Ռասել Ուիլսոնը կամուսնանան այս հանգստյան օրերին

12:07   6 հուլիսի, 2016

Գարնան սկզբին հայտնի էր դարձել, որ Սիարան ու Ռասել Ուիլսոնը նշանված են: Այդ ժամանակ ամերիկյան ֆուտբոլի մարզիկն իր սիրեցյալին տարել էր Սեյշելներ, որտեղ նրան ռոմանտիկ մթնոլորտում առաջարկ էր արել (ավելի վաղ երգչուհին նշանվել է եղել ռեփեր Future–ի հետ, որի համար 2014-ին որդի է լույս աշխարհ բերել, իսկ հետո նրանք բաժանվել էին):

Սիարայի ու Ուիլսոնի հարաբերությունները հաճախ են քննարկվում մամուլում հիմնականում քանի որ զույգը որոշել է մինչեւ ամուսնություն սեքսով չի զբաղվել: Ֆուտբոլիստը լրագրողներից չէր թաքցնում, որ կրոնական համոզմունքներից ելնելով է այդ սկզբունքին հետեւում:

Դե իսկ հիմա, TMZ պորտալը հայտնում է, որ Սիարան ու Ռասել Ուիլսոնը կամուսնանան:

Հարսանիքը հանգստյան օրերին է լինելու Անգլիայում, որտեղ աստղերի շուրջ  հարյուր ընկերներ են ժամանել, նաեւ ընտանիքի անդամներ:

Հարսանեկան արարողությունը անցնելու է միջնադարյան ամրոցում:

Համացանցում հայտնվել է մի լուսանկար, որում Սիարան ու Ռասելը նախահարսանեկան ընթրիքի են գնում:



© NEWS.am STYLE