Քրիստինե Պեպելյանը, Մկրտիչ Արզումանյանը, Շուշան Պետրոսյանը եւ ուրիշներ՝ Անահիտ Շահբազյանի հարսանիքին

10:57   6 հուլիսի, 2016

Հուլիսի 5-ին երգչուհի Անահիտ Շահբազյանը ամուսնացել է իր ընտրյալի՝ դուդուկահար Կարեն Զադիրյանի հետ։ Զույգը պսակադրվել եւ հավերժ սիրո խոստում են  տվել միմյանց Սաղմոսավանքում։

Фото опубликовано @surenarustamyan

Երեկ արդեն մի քանի լուսանկարներ հայտնվել էին համացանցում, իսկ այսօր պարզ դարձավ, որ զույգի հարսանեկան արարողությանը ներկա են եղել Քրիստինե Պեպելյանը, Մկրտիչ Արզումանյանը, Շուշան Պետրոսյանը, Սոնա Շագելդյանը, Գեւորգ Մարտիրոսյանը, Սուրեն Առուստամյանը, Վլադիմիր Պողոսյանը եւ ուրիշներ։

Բնականաբար հյուրերից մի քանիսը նորապսակներին շնորհավորել են իրենց երգերով։

Видео опубликовано Vladimir Poghosyan (@vladimirpoghosyan)

Անահիտն ու Կարենը նույնպես անակնկալ են մատուցել հրավիրվածներին։ Նրանք միասին երգ են կատարել եւ նվիրել ներկաներին։

Видео опубликовано Gevorg Martirosyan (@gevorg_martirosyan)



© NEWS.am STYLE