11:27 1 մարտի, 2013Հնդիկ ռեժիսոր Ռուպեշ Պոլը, ով ներկայում նկարահանում է «Կամասուտրա 3D» ֆիլմը՝ սիրո մասին հնագույն տրակտատի մոտիվներով, մտադիր է նկարահանել նաեւ դրա շարունակությունը՝ 4D ֆորմատով:
The Times of India-ի փոխանցմամբ, «Կամասուտրա 3D»-ում գլխավոր դերում նկարահանվում է Բոլիվուդի աստղ Շերլին Չոպրան: Դերասանուհին ֆիլմ վերադարձավ աղմկահարույց սկանդալից հետո, ինչի պատճառն այն էր, որ Չոպրան ցանցում տեսահոլովակ էր տեղադրել՝ ֆիլմի որոշ տեսարաններով: Ներկայում նկարահանված են միայն նախնական տեսարանները: Ռեժիսորը ծրագրում է նկարահանումները շարունակել Ռաջաստանում, այս տարվա մարտի կեսերին:
Ռուպեշ Պոլն արդեն հայտարարել է, որ ֆիլմի շարունակության մեջ՝ «Կամասուտրա 4D»-ում, կնկարահանվի հոլիվուդյան հայտնի դերասանուհիներից մեկը: