Աստղային make up. Քիմ Քարդաշյան (ֆոտո)

18:02   6 հուլիսի, 2016

Աշխարհի ամենահայտնի հայուհիներից մեկը` Քիմ Քարդաշյանը մեծ ճանաչում է վայելում ոչ միայն Քարդաշյանների մասին պատմող ռեալիթի շոուի, այլեւ իր անզուգական ոճի եւ կատարյալ ճաշակի շնորհիվ:

Քիմի հագնվելու ոճին արդեն անդրադարձել ենք: Այսօր կխոսենք հայտնի հայուհու դիմահարդարման մասին:

Քիմին, հիրավի, կարելի է անվանել smokey eyes-ի թագուհի: Աստղի աչքերի կառուցվածքին շատ է սազում այս դիմահարդարումը, հատկապես, երբ այն զուգորդվում է գեղեցիկ եւ փարթամ թարթիչների հետ` էլ ավելի արտահայտիչ դարձնելով նրա աչքերը:

Քարդաշյանը, կարծես թե, շատ է սիրում բրոնզագույն դիմահարդարումը, որը նրա դեմքին արեւայրուքի էֆեկտ է տալիս:

Քիմը շուրթերը նախընտրում է ընդգծել մարմնագույն շրթներկով, սակայն կրակոտ սեւահերին շատ է սազում նաեւ կարմիր գույնը:

Քիմ Քարդաշյանի դիմահարդարման մասին ավելի լավ է քիչ խոսել, փոխարենը ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լուսանկարներ, որոնք լավագույնս ցուցադրում են նրա դիահարդարման ոճը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE