Գարիկ Մարտիրոսյանի սելֆին՝ Իսպանիայից

17:28   6 հուլիսի, 2016

NEWS.am STYLE-ը շարունակում է հետեւել Գարիկ Մարտիրոսյանի եւ նրա կնոջ՝ Ժաննա Լեւինայի ամառային հանգստին։ Գարիկը մինչեւ Հայաստան ժամանելը (Comedy Club–ը գալիս է Երեւան, որտեղ օգոստոսի 23-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում ելույթ կունենա հանրահայտ շոուի երգիծաբանների թոփ կազմը) որոշել է մեկնել ճանապարհորդության Եվրոպա։ Սկզբում հայտնի զույգը այցելել է Փարիզ, իսկ հետո մեկնել է Իսպանիա։ Հենց այստեղ էլ Գարիկը կնոջ հետ սելֆի է արել, որի մեկնաբանության մեջ Ժաննան գրել է.

Фото опубликовано Janna Levina (@jannalevina_martirosyan)

«Այս լուսանկարում երկու մեծ օբյեկտ կա՝ Երկիր մոլորակը եւ Հումորի մոլորակը։ Իսկ ես փոքրիկ սուբյեկտ եմ այս բաց տիեզերքում»,- ամուսնուն մեծարել է Ժաննան։



© NEWS.am STYLE