«Եվրատեսիլ 2016». Սերգեյ Լազարեւի երգը լավագույնն է Eurovision Song Contest Radio-ի քվեարկության արդյունքներով

17:47   6 հուլիսի, 2016

«Եվրատեսիլ 2016» երգի մրցույթի արձագանքները դեռ երկար ժամանակ են բորբոքելու մեր հիշողությունը: Հիշեցնենք, որ մրցույթի հաղթողն է դարձել Ջամալան Ուկրաինայից: «Եվրատեսիլ 2016» մրցույթի Eurovision Song Contest Radio ռադիոկայանը ամփոփել է միջազգային մրցույթում լավագույն երգի ընտրության շուրջ քվեարկության արդյունքները:

Լազարեւի You are the only one երգը ճանաչվել է մրցույթի բոլոր երգերից լավագույնը: Լազարեւը նաեւ լավագույն կատարող է ճանաչվել:

Կանանց շրջանում հաղթել է Փոլի Ջենովան Բուլղարիայից:

Սերգեյ Լազարեւը մեկնաբանել է իր հաղթանակը Eurovision Song Contest Radio ռադիոկայանում:

«Wow! Հրաշալի է, շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր քվեարկել են: Հաղթել եմ ESC Radio Awards 2016–ի երկու անվանակարգերում: «Լավագույն կատարող» ու «լավագույն երգ»,- ասել է Լազարեւը:



© NEWS.am STYLE