Սիարան ու Ռասել Ուիլսոնը ամուսնացել են

09:40   7 հուլիսի, 2016

Երեկ մենք դեռ չէինք հասցրել գրել, որ երգչուհի Սիարան ու ամերիկյան ֆուտբոլի մարզիկ Ռասել Ուիլսոնը մտադիր են ամուսնանալ, իսկ նրանք, գրողը տանի, պարզվում է՝ հենց նույն օրն էլ ամուսնացան:

Հարսանիքը անցել է Անգլիայում` Լիվերփուլի միջնադարյան ամրոցում, որտեղ մոտ 100 հյուրեր էին եկել՝ զույգի ընկերները, նաեւ ազգականները:


Ի դեպ, հյուրերին խստիվ արգելվել է որեւէ բան նկարահանել հեռախոսով, ամրոցի մուտքի մոտ նրանցից վերցրել են գաջետներն ու սմարթֆոնները:

Առայժմ հայտնի է, որ հարսանիքին ներկա էր Քելի Ռոուլանդն ու Ջենիֆեր Հադսոնը:
TMZ-ի աղբյուրները հայտնում են, որ Սիարան Roberto Cavalli–ի զգեստով էր:


Սիարայի ու Ուիլսոնի հարաբերությունները հաճախ էին քննարկվում մամուլում հիմնականում որովհետեւ զույգը որոշել էր մինչեւ ամուսնություն սեքսով չզբաղվել:

Ֆուտբոլիստը լրագրողներից չէր թաքցնում, որ այդ սկզբունքով է առաջնորդվում կրոնական համոզմունքներից դրդված (երգչուհին մինչ այդ նշանված է եղել ռեփեր Future–ի հետ, որից 2014-ի մայիսին որդի է լույս աշխարհ բերել, իսկ դրանից հետո նրանք բաժանվել են):



© NEWS.am STYLE