Հայ միլիարդատեր Սերգեյ Սարկիսովի դստեր հարսանեկան ֆոտոշարքը

10:11   7 հուլիսի, 2016

Ձմռան ամենավերջին օրը (ասել է թե փետրվարի 29-ին) մենք ձեզ հայտնել էինք, որ հայ միլիարդատեր, РЕСО-Гарантия-ի ղեկավար Սերգեյ Սարկիսովը Թբիլիսիում իր դստեր հարսանիքի համար մի ամբողջ հյուրանոց է 3 օրով փակել:

Միլիարդատիրոջ միջնեկ աղջիկը՝ Իյան, ամուսնացել է իր սիրեցյալ Միխայիլ Մախարաձեի հետ:

Համացանցում հայտնվել են հարսնացուի հարսանեկան ֆոտոալբոմից որոշ լուսանկարներ:
Երբ եկել են հարսնացուի հետեւից, հյուրերին հենց դռան շեմից հայտնվել են վրացական տան փարաջանովյան մթնոլորտի մեջ:

Պսակադրությունը եղել է Քուռ գետի ափին, Սիո-նի եկեղեցում:

Նորապսակները կատարել են կարտուլի պարը «Դաիսի» օպերայի երաժշտության ներքո:

Շքեղ հարսանիքը, որը կազմակերպել էր 56-ամյա օլիգարխը, անցել էր Թբիլիսիի արվարձանում, Ambasadori in Kachreti հյուրանոցում:

Երեկոյի համերգային ծրագիրն ապահովել էին շոու բիզնեսի աստղեր Վախթանգ Կիկաբիձեն, Նանի Բրեգվաձեն, Թամարա Գվերձիթելին, Վալերի Սյուտկինը, Ջիգանը, Մարկ Տիշմանը նաեւ Beggin հիթի կատարողներ Madcon խումբը:

Աղբյուր՝ Tutler



© NEWS.am STYLE