13:15 7 հուլիսի, 2016Առավոտը մենք սկսեցինք ուրախալի նորությունով Սիարայի երկրպագուների համար, որը երեկ ամուսնացել է ամերիկյան ֆուտբոլի մարզիկ Ռասել Ուիլսոնի հետ: Հարսանիքն անցել է անգլիական միջնադարյան ամրոցում՝ Լիվերփուլի մոտ: Եվ չնայած հենց ամրոցի մուտքի մոտ բոլոր հյուրերից վերցրել էին հեռախոսներն ու գաջետները , որպեսզի նրանք ոչինչ չնկարահանեն, բայցեւայնպես մի քանի կադր հայտնվել է համացանցում:

Ի դեպ, Լիվերփուլում հարսանիքից մեկ օր առաջ Սիարան ու Ռասելը բարերից մեկում նախահարսանեկան երեկույթ էին կազմակերպել:


Հանդիսությանը հրավիրված էին երգչուհու ու մարզիկի թվով շուրջ հարյուր ընկերներ ու ընտանիքի անդամները:


Սիարան Roberto Cavalli–ի զգեստով էր:

Ի դեպ, այդ նույն՝ Փեքֆորթոն ամրոցում է անցել նաեւ «Լեստերից» Ջեյմի Վարդիի հարսանիքը:

Համացանցում մի քանի լուսանկար հրապարակել է Ջենիֆեր Հադսոնը, որը Քելի Ռոուլանդի նման ներկա էր միջոցառմանը:

Ի դեպ, Սիարայի ու Ուիլսոնի հարաբերությունները հաճախ էին քննարկվում մամուլում, հիմնականում որովհետեւ զույգը որոշել էր մինչեւ ամուսնություն սեքսով չզբաղվել:
Ֆուտբոլիստը լրագրողներից չէր թաքցնում, որ այդ սկզբունքով է առաջնորդվում կրոնական դրդապատճառներով (մինչ այդ երգչուհին նշանված է եղել ռեփեր Future–ի հետ, որից 2014-ի մայիսին որդի է ծնել, իսկ հետո զույգը բաժանվել էր):

Ի դեպ, TMZ-ը գրում է, որ Սիարան ու Ռասելը պաշտոնապես իրենց ամուսնությունը գրանցել էին երեք օր առաջ ԱՄՆ-ում, պարզապես ոչ մեկին այդ մասին չէին ասել:

Ամրոցը գտնվում է Փեքֆորթոն գյուղից հյուսիս արեւմուտք, Անգլիայի Չեշիր կոմսությունում: Ամրոցը կառուցվել է 19-րդ դարի կեսերին, որպես նստավայր, բայց այն ավելի շատ միջնադարյան ամրոց է հիշեցնում։

Ամրոցում 48 ննջասենյակ կա

Աղբյուր՝ Daily Mail