11:52 7 հուլիսի, 2016Հուլիսի 7-ին լեգենդար «Beetles» խմբի հանրահայտ երաժիշտ Ռիչարդ Սթարքին՝ Ռինգո Սթարը, նշում է ծննդյան 76-ամյակը։ Ռինգոն ոչ միայն լիվերփուլյան քառյակի թմբկահարն էր, այլեւ մի շարք հիթերի հեղինակ («Don't Pass Me By», «Octopus's Garden»)։ «Beetles»-ի ստեղծման օրից (1960թվական) Ռինգոն երաժշտական ակտիվ գործունեությամբ է զբաղվել եւ նույնիսկ խմբի փլուզումից հետո Սթարը շարունակել է սոլո կարիերան եւ երկրպագուներին ուրախացրել է իր բարձրակարգ երաժշտությամբ։

Իհարկե, պատմություն կերտած «Beetles»-ի եւ նրանց անմահ ստեղծագործությունների մասին կարելի է անվերջ խոսել, բայց մեր ուշադրությունը գրավեց նաեւ մի հետաքրքիր փաստ։

Պարզվում է, որ ռեփեր Միշոյի կինը՝ ամերիկահայ լրագրող եւ հաղորդավարուհի Սոնա Հովհաննիսյանը, 2013-ին հարցազրույց է անցկացրել Ռինգո Սթարի հետ։ Ավելին, Սոնան զրույցից տպավորված իր Facebook-ում գրառում էր կատարել՝ նշելով, որ բրիտանացի երաժիշտը ոչ միայն հիանալի արտիստ է, այլեւ բարի եւ հիանալի անձնավորություն։
Այսօր Սոնան վերհիշել է այս անմոռանալի հանդիպումը լենգենդի հետ եւ շնորհավորել նրան ծննդյան առթիվ։