14:37 7 հուլիսի, 2016Մինչ նրբաճաշակ Քանյե Ուեսթին Փարիզում մասնակցում է Նատալյա Վոդյանովայի բարեգործական երեկույթին, անհագուրդ լրագրողները փորձել են հասկանալ ռեփերի Famous աղմկահարույց տեսահոլովակի մանրամասները, որում բազմաթիվ մերկ հանրահայտ մարդիկ կան՝ այդ թվում Քիմ Քարդաշյանը, Ռիհաննան, Քրիս Բրաունը, Դոնալդ Թրամփը, Ջորջ Բուշ կրտսերը, Ռեյ Ջին, Թեյլոր Սվիֆթը, Աննա Վինտուրը, Էմբեր Ռոուզը, Բիլ Քոսբին ու Քեյթլին Ջենները (ավելի ճիշտ նրանց մեղմամոմից պատրաստված մանեկենները):

Իր Youtube-ի ալիքում Քանյեն ներկայացրել է տեսահոլովակի ամբողջական տարբերակը ( 5 մլն դիտում), դե իսկ լրագորղները պարզել են, թե Քանյեն որքան գումար է վճարել այդ մանեկենների համար:
Life & Style-ը գրում է,ո ր Քանյե Ուեսթը 750 հազար դոլար է վճարել մեղրամոմե մանեկենների համար ու հատկապես մեծ ուշադրություն է դարձրել Քեյթլին Ջենների մանեկենի «անատոմիային»:

«Այս մանեկենները պատրաստելու համար վեց ամիս է պահանջվել: Քանյեն ներգրավված է եղել արտադրության բոլոր փուլերին, նա բառացիորեն հետեւել է ամեն ինչին: Տեսահոլովակի նկարահանումները նույնիսկ վեց ամսով հետաձգել են, քանի որ Քանյեին դուր չէր եկել սկզբնական արտադրանքը»- պարզաբանել է պարբերականի աղբյուրը:
Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարներ՝ Famefly.net, INF Photo