Քելվին Հարիսը երգ է ներկայացնելու Թեյլոր Սվիֆթի դավաճանության մասին

16:29   7 հուլիսի, 2016

Եվ այսպես դիջեյ Քելվին Հարիսը պատասխան հարված է հասցնում: Ինչպես գիտեք երաժշտին լքել է Թեյլոր Սվիֆթը, որը հիմա սիրային կապ ունի 35-ամյա դերասան Թոմ Հիդլսթոնի հետ:

Իսկ Քելվինին իզուր չեն անվանում տաղանդավոր դիջեյ, նա գրողը տանի վերցրել ու այդ ամենի մասին երգ է գրել: Երգը կթողարկվի վաղը, բայց հստակ հայտնի է, որ դիջեյը այդ երգում մտադիր է պատմել այն մասին, թե ինչպես է Թեյլորը դավաճանել իրեն Թոմի հետ այն ժամանակ, երբ դեռ նրա ընկերուհին էր:

Համացանցում սկսել են հայտնվել այդ երգի տողերը:

«Ես համացանցում տեսել եմ, թե ինչ լավ աղջիկ ես դու հիմա դարձել ու ինչպես ես ճամփորդում քո ընկերոջ հետ: Շարունակիր ձեւացնել... »- սա երգի տողերից մեկն է:

«Դու համենայն դեպս քո հեռախոսում պահել ես իմ հեռախոսահամարը, որ եթե պետք լինի զանգես ու բողոքես, թե ինչ դժոխքի միջով ես դու անցել»,- ասվում է մյուս տողում։

TMZ-ի աղբյուրները հայտնում են, որ Քելվինը բարկացած չէ Թոմի վրա, քանի որ համարում է, որ նա Սվիֆթի զոհն է դարձել:

Երգի տեսահոլովակը նկարահանել են Մեքսիկայի հետ սահմանին: Դե ինչ, սպասում ենք:



© NEWS.am STYLE