Դիետա կամքի ուժ ունեցողների համար

19:09   19 հուլիսի, 2016

Շատ սահմանափակ սննդակարգին բավական դժվար է դիմանալ։ Երբ քաղցի զգացողություն ես ունենում,  իսկ ստամոքսում իսկական փոթորիկ է, այդ ռեժիմը չխախտել կարող են միայն կամքի մեծ ուժ ունեցող մարդիկ։ Ինչպես հասկացանք վերնագրից, այս դիետան հենց նրանց համար է։ Կոշտ դիետաները սովորաբար արագ նիհարեցնում են, սակայն ջանքեր են պահանջվում կորցրած կիլոգրամները դիետայից հետո նորից չվերականգնելու համար։

Նախաճաշ

Մեկ գավաթ սուրճ կամ թեյ՝ 1 թ. գդալ շաքարով, 2 չորահաց

Ճաշ

2 խաշած ձու, 4 լոլիկ, 2 չորահաց

Ընթրիք

50 գ պանիր, լոլիկ, տարեկանի հացի մի կտոր, մեկ գավաթ թեյ՝ շաքարով։

 

Աղբյուրը՝  Dieta.ru



© NEWS.am STYLE