Ինչպես ազատվել հագուստի վրա տոնային քսուքի եւ կարմիր գինու հետքերից

20:01   8 հուլիսի, 2016

Մանկուց մեզ թե հեքիաթների հեղինակները, թե մայրիկները դաստիարակում են, որ խորամանկությունը այնքան էլ դրական հատկանիշ չէ եւ «Խորամանկ աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում»։ Բայց երբեմն կինն իսկապես պետք է հնարամիտ եւ փոքր-ինչ խորամանկ լինի, որպեսզի կարողանա դուրս գալ դժվար իրավիճակներից։

Ցանկացած կնոջ համար պարզապես անտանելի է, երբ իր սիրելի հագուստի վրա  կարմիր գինի է թափվում, կամ տոնային քսուքի հետքեր են առաջանում։ Բայց հագուստից մեկընդմիշտ հրաժարվելու փոխարեն առաջարկում ենք կիրառել հետեւյալ հնարքները։

Կարմիր գինու դեմ պայքարի լավագույն  միջոցը սպիտակ գինին է։ Պարզապես խնդրահարույց հատվածում պետք է արագ լցնել սպիտակ գինի եւ մի քանի րոպե անց լվանալ։

Եթե հագուստը հանելիս տոնային քսուքի հետքեր են առաջանում, խնդրից ազատվելու համար պետք է օգտագործել սափրվելու քսուք։ Մինչեւ լվանալը, քսուքը տրորեք տվյալ հատվածում։

Աղբյուրը՝ Harpers Bazaar

Պատրաստեց՝ Յանա 



© NEWS.am STYLE