12:34 8 հուլիսի, 2016Քիմ Քարդաշյանը անցած տարվա դեկտեմբերին լույս աշխարհ է բերել որդուն՝ Սեյնթին: Եվ շատ շատ արագ հայուհին սկսել է դիետա պահել ու մարզվել, որպեսզի իրեն կարգի բերի ծննդաբերությունից հետո: Եվ դա նրան հաջողվել է, ինչն էլ հենց հեռուստաաստղը ցուցադրել է Ֆերգիի M.I.L.F. կրքոտ տեսահոլովակում:

Ճիշտ է, Քիմի երկրպագուների բանակը սկսել է հանդիմանել նրան տեսահոլովակում ֆոտոշոփ օգտագործելու մեջ, սակայն 35-ամյա հեռուստաաստղը սկսել է ամեն ինչ բացատրել իր Twitter –ում, պնդելով, որ տեսահոլովակում հենց իր մարմինն է առանց համակարգչային մշակման:
Իսկ երեկ Twitter–ում նա հրապարակել է լուսանկար իր մարզումներից:

Քիմը կարողացել է մտնել իր լողազգեստի մեջ:
«Հագուստ եմ փորձում ֆոտոշարքի նկարահանումներից առաջ»,- ստորագրել է լուսանկարը Քիմը:
Բայց նա չի հայտնել, թե ինչ ֆոտոշարքի մասին է խոսքը ու ինչ պարբերականի համար:

Իսկ Snapchat–ում աստղը ցույց է տվել իր ամենօրյա սննդակարգը:

