Հայկական դոլմա, ծաղիկներ և Վոլոչկովային կորպորատիվի «պատվիրելը». Վալերիան և Իոսիֆ Պիգոժինը՝ ռուսական «ավտոմոբիլային կարաոկեում»

18:17   8 հուլիսի, 2016

Ամերիկյան «Ավտոմոբիլային կարաոկե Ջեյմս Կորդենի հետ» շոուին նմանակող ռուսական «ավտոմոբիլային կարաոեկեն»՝ #ЗВЕЗДАПОЙ-ը, այս անգամ հրավիրել էր Վալերիան և Իոսիֆ Պրիգոժինը։

Շոուն վարող Սեմը պրոդյուսերին և երգչուհուն առաջարկեց թեժ թեմաներ քննարկել, որոնց մասին աստղերը սովորաբար վախենում են խոսել խցիկի առջև։ Հարցերից մեկն առնչվում էր Անաստասիա Վոլոչկովային։ Իոսիֆ Պրիգոժինը, որ բազմիցս է առճակատման մեջ մտել պարուհու հետ, հարցն ընթերցեց բարձրաձայն։ «Իսկ ճի՞շտ է, որ Անաստասիա Վոլոչկովային կարելի պատվիրել միայն կորպորատիվի»։

Պրիգոժինն այնպիսի խոր հուզում ապրեց, որ նրա փոխարեն պատասխանեց կինը. «Այո, իհարկե, ճիշտ է, բայց նաև մենահամերգի»։

Վալերիան իր հերթին մտաբերեց նաև Չելյաբինսկում կայացած համերգը, որտեղ նրա հայ երկրպագուն ամբողջ խմբին դոլմա հյուրասիրեց։



© NEWS.am STYLE