Գունափոշի, վազք, խելահեղություն փողոցներում. Երեւանում կայացավ Yerevan Color Run–ը (ֆոտոռեպորտաժ)

12:27   9 հուլիսի, 2016

Գույներ, վազք, խելահեղություն փողոցներում. մեր մայրաքաղաքում նորից «գունավոր վազքի» մրցույթ է կայացել։

Մինչ երիտասարդությունը տարված էր ներկերով՝ Սոֆի Մխեյանը և DJ Smoke-ը բոլորին ուրախացնում էին իրենց հիթերով։

«Ինքս պատրաստ եմ միանալ այն ամենին, ինչը կապված է առողջ կենսակերպի եւ բարեգործության հետ։ Արդեն երկրորդ տարին է, ինչ այս միջոցառումն իրականացվում է եւ ուրախ եմ, որ ողջ հասույթն ուղղվելու է բարեգործության»,-մեզ հետ զրույցում նշեց Սոֆի Մխեյանը։

Միջոցառմանը մասնակցել են բոլոր ցանկացողները, որոնք մարաթոն էին կազմակերպել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի եւ Իսակովի պողոտայի շուրջ։ Վազքի առանձնահատկությունը գունափոշին էր։

«Առողջ կենսակերպն այսօրվա թրենդներից մեկն է եւ մեր երիտասարդությունը սիրով մասնակցում է այս նախաձեռնությանը եւ պատրաստ է նաեւ աջակցել  բարեգործական միտումներին։ Հուսով ենք՝ մեր այսօրվա բոլոր մասնակիցների կյանքն էլ օրվա պես գունեղ եւ պայծառ կլինի»,-ասում է միջոցառման կազմակերպիչներից Գայանե Մանուկյանը։

Yerevan Color Run միջոցառման հաղթողներին եւ ողջ խենթություններին հետեւեք NEWS.am STYLE-ի տեսանյութի եւ ֆոտոռեպորտաժի միջոցով։

Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE