Մադոննայի դուստրը՝ Stella McCartney-ի Pop օծանելիքի գովազդի հերոսուհի

17:19   9 հուլիսի, 2016

Մադոննան եւ Ստելլա Մաքարթնին հին ընկերուհիներ են: Երգչուհին եւ մոդելը մեկ անգամ չէ, որ միասին մասնակցել են խնջույքների եւ, ամենայն հավանականությամբ, հենց այդ ընկերության շնորհիվ է երգչուհու 19-ամյա աղջիկը՝ Լուրդես Լեոն, դարձել Stella McCartney-ի Pop օծանելիքի գովազդային տեսահոլովակի հերոսուհի:

Նկարահանումը կատարվել է վարդագույն եւ մանուշակագույն ֆոնի ներքո, որը ընտրվել է օծանելիքի սրվակի համար: Տեսահոլովակում Լոլան դաՆդաղ պարում է անապատային բնապատկերի ֆոնին: «Օծանելիքի նոր բուրմունքի վաճառքի սկզբին երեք օր է մնացել: Ես սրտի թրթիռով հետեւում եմ Լոլայի շարժումներին: Ինձ հիացնում է այն ամենը, ինչ անում է այս աղջիկը, ում ես հետեւում եմ ծննդյան օրվանից»,- գրել է Ստելլան Instagram-ում:

Հիշեցնենք, որ Pop բուրմունքի գովազդային արշավին, բացի Լուրդեսից, մասնակցում են նաեւ երգչուհի Գրայմսը, Քենիա Ջոնսը (Նաստասյա Կինսկու աղջիկը) եւ «Քաղցած խաղեր» կինոշարում նկարահանված դերասանուհի Ամանդա Ստենբերգը:

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE