«Ոսկե Ծիրան 2016». Սուրբ Զորավոր եկեղեցում կայացավ Ծիրանօրհնեքի արարողությունը

14:15   10 հուլիսի, 2016

Երեւանում այսօր մեկնարկում է «Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնը: Արարողության բացումն իրականացվեց ծիրանօրհնեքով, որը տեղի ունեցավ Սուրբ Զորավոր եկեղեցում:

Սա կինոփառատոնի ամենագեղեցիկ ավանդույթներից է:

Ի դեպ, այս տարվա «Ոսկե ծիրանի» շրջանակներում անվանական աստղերի կարժանանան Էդմոնդ Քեոսայանը, Դմիտրի Կեսայանցն ու Ալբերտ Յավուրյանը:

Նշենք նաեւ, որ այս տարվա կինոփառատոնի հատուկ հյուրը բրիտանացի դերասանուհի Ժակլին Բիսեթն է:

Տարբեր տարիներին «Ոսկե ծիրանի» շրջանաներում Հայաստան են եկել Կլաուդիա Կարդինալեն, Ֆաննի Արդանը, Ֆատիխ Ակին, Ջաֆար Փանահին, Աբբաս Կիարոստամին, Յոս Սթելինգը, Ալեն Հյուզը, Նաստասիա Կինսկին, Պատրիկ Շենեն, Օռնելա Մուտին եւ այլք:

Արարողության պաշտոնական բացումն ու փակման արարողությունը տեղի կունենան «Մոսկվա» կինոթատրոնում:



© NEWS.am STYLE