Խնայող դիետա

19:12   21 հուլիսի, 2016

Տվյալ դիետան ստեղծում է կուշտ լինելու զգացում սննդաբաժնում սպիտակուցի մեծ քանակի շնորհիվ: Նիհարելու էֆեկտն ապահովում են ածխաջրերի գործնականում լիակատար բացառումը եւ յուղային ուտելիքների  քանակի կտրուկ կրճատումը:

Եթե դիետային հետեւեք մեկ շաբաթ, կարելի է նիհարել 7 կգ: Սակայն օրգանիզմից դուրս կգա նաեւ ջուր, որը կազատվի գլյուկոզայի մեջ գլիկոգենի  (ածխաջրերի պահուստ)  վերափոխման ընթացքում: Այդ իսկ պատճառով վերադառնալով սովորական սննդակարգին, որը ներառում է նաեւ ածխաջրեր, դուք կվերադարձնեք կորցրած քաշի մեծ մասը, քանի որ գլիկոգենի պաշարներն անպայման կլրացվեն: Ցածր ածխաջրային դիետայի ավելի տեւական կիրառման դեպքում առաջարկվում է առավել հավասարակշռված եւ տարատեսակ սնունդ:

Մեկ օրվա ճաշացանկը

Նախաճաշ

Մեկ բաժակ ոչ քաղցր թեյ կամ դառը սեւ սուրճ:

2-րդ նախաճաշ

40 գրամ պանիր:

Ճաշ

Պինդ խաշած ձու, 120 գրամ ոչ ճարպոտ միս, որը պատրաստված չէ յուղով, 20 գրամ պանիր:

Հետճաշիկ

Մեկ բաժակ ոչ քաղցր թեյ:

Ընթրիք

120 գրամ շոգեխաշած միս, բուսական յուղով բանջարեղենային աղցան:

Քնից առաջ

Մեկ բաժակ անանուխի եփուկ:

Աղբյուրը՝ Dieta.ru



© NEWS.am STYLE