Մեր ամուսնությունը գաղտնի էինք պահում, որպեսզի անակնկալ մատուցեինք մեր ընկերներին. Ջուս

12:25   10 հուլիսի, 2016

Երգչուհի Ջուսն ու նրա ընտրյալը` իրավաբան Վահագն Մանուկյանը, օրինականացրել են իրենց հարաբերությունները: Այս մասին պարզ է դարձել երեկ` երգչուհու ծննդյան խնջույքի ժամանակ, երբ Ջուսն իր ընկերներին հայտնել է իր կյանքի այդ կարեւոր լուրը:

«Մենք ամուսնացել ենք հունիսի 28-ին եւ դա գաղտնի էինք պահում, որպեսզի անակնկալ մատուցեինք մեր ընկերներին: Ցանկանում էինք, որ ամեն ինչ լիներ ոչ ստանդարտ եւ հետաքրքիր կերպով: Դրա համար էլ որոշեցինք հենց իմ ծննդյան օրը հայտնել, որ արդեն օրինական ամուսիններ ենք»,-նշեց ոգեւորված երգչուհին` ավելացնելով, որ հարսանեկան արարողությունը կկայանա մի քանի ամսից:

Ջուսից հետաքրքրվեցինք նաեւ երեկվա խնջույքի այլ մանրամասներից.

«Ծննդյանս երեկույթը հիանալի անցավ. բոլորը երգեցին, պարեցին, հնչեցին հրաշալի բարեմաղթանքներ: Ինչ վերաբերում է հյուրերին` հրավիրել էինք միայն շատ մտերիմ մարդանց, չնայած նրանցից շատերը քաղաքից դուրս էին գտնվում: Շոու-բիզնեսի ընկերներիցս ներկա էին Լիլիթ Կարապետյանը, Թինա Քեյը, Սոֆի Դանիելյանը, Վարդան Սարգսյանը, ֆուտբոլիստ եւ երգիչ Սեկուոն, որը բրազիլացի է եւ այլք»:

Երգչուհին նշեց, որ իրեն հրաշալի է զգում նոր կարգավիճակում.

«Ինձ զգում եմ սիրված եւ ավելի գեղեցիկ, քանի որ կողքիս իմ սիրելի տղամարդն է»:

NEWS.am STYLE-ը շնորհավորում է Ջուսին եւ Վահագնին` մաղթեով նրանց հարատեւ սեր եւ ամուր ընտանիք:

Սյունե Առաքելյան

Լուսանկսրները Ջուսի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE