Ֆիլիպ Կիրկորովը ադրբեջաներեն է խոսել Բաքվի երաժշտական փառատոնին

10:15   11 հուլիսի, 2016

Մեզ, անկեղծ ասած, այնքան էլ չի հետաքրքրում հարեւան երկրում ընթացող երաժշտական փառատոնը` ոչ նրա հյուրերը, ոչ դրա հետ կապված միջոցառումները: Բայց այս կադրերը կցանկանայինք ներկայացնել ձեզ, եւ առանց մեկնաբանությունների:

49-ամյա Ֆիլիպ Կիրկորովը փառատոնի կարեւոր հյուրն է դարձել եւ հանդիսատեսին բեմից ողջունել է` անգիր սովորելով տասը րոպեանոց ելույթ:

Բաքու այցելությունը պատմական իրադարձություն է դարձել ռուսաստանցի երգչի համար. Կիրկորովն Ադրբեջանի տարածքում հյուրախաղերով հանդես չէր եկել ավելի քան 15 տարի. Ադրբեջանի Մշակույթի նախարարությունը երգչին մենահամերգների թույլտվություն չէր տալիս:

«Ես երջանիկ եմ այսքան տարի անց նորից երգել ձեզ համար,-բեմից ասել է Կիրկորովը: Այսօր ձեզ համար` իմ լավագույն եւ սիրելի երգերը»:

Աղբյուր՝ Life.ru



© NEWS.am STYLE