Ջոննի Դեփի խմբի կիթառահարին հիվանդանոց են տեղափոխել Նյու Յորքում համերգի ընթացքում

09:45   11 հուլիսի, 2016

Էլիս Կուպերը, Ջոննի Դեփը եւ Ջո Փերրին Կոնի Այլենդում հանդես էին գալիս իրենց` Hollywood Vampires խմբի կազմում, մինչ բոլորը հետեւում էին Եվրո-2016-ին:
TMZ-ը հայտնում է, որ 65-ամյա Ջո Փերրին իրեն վատ է զգացել բեմին եւ շտապ հիվանդանոց է տեղափոխվել:

Նշվում է, որ Փերրին ելույթի ընթացքում անցել է հետնաբեմ, հետո գիտակցությունը կորցնելով՝ գետնին է ընկել: Հնարավոր է` կիթառահարը սրտի նոպա է ունեցել:

Բժիշկներն օպերատիվ կերպով երաժշտին Կոնի Այլենդի հիվանդանոց են հասցրել:

Ներկայումս Փերրիի վիճակի մասին մանրամասն տեղեկություններ չկան:



© NEWS.am STYLE