Ծնվել է 39-ամյա Լիվ Թայլերի երրորդ երեխան

12:34   11 հուլիսի, 2016

Եւս մեկ անգամ, մինչ ամբողջ աշխարհը հետեւում էր Եվրո-2016-ին, օվկիանոսի մյուս կողմում դերասանուհի Լիվ Թայլերի ընտանիքում նշանակալի իրադարձություն է  տեղի ունեցել:

Ծնվել է 39-ամյա Լիվ Թեյլորի եւ նրա ընտրյալի՝ սպորտային գործակալ Դեյվ Գարդների երրորդ երեխան։ Դերասանուհին աղջիկ է ունեցել եւ իր  Instagram-ում հետեւյալ հաղորդագրությունն է հրապարակել:

«Բարեւ!!! Մեր փոքրիկը վերջապես մեզ հետ է: Լուլա Ռոզա Գարդներ: Աստված իմ, մենք այնքան երջանիկ ենք: Սիրտս սիրուց ճաքում է», - Լիվը հուզմունքով մեկնաբանել է լուսանկարը:

«Ուռա, մեր ցնցող աղջիկն է ծնվել` Լուլա Ռոզա Գարդները: Նա առողջ է, սքանչելի եւ, փառք Աստծու,  նման է մայրիկին: Հայրիկի արքայադուստրն է:  Դե ինչ, այժմ ավագ եղբայրները ստիպված կլինեն մարտարվեստների վարպետ դառնալ եւ օրական  24 ժամ պաշտպանել նրան», - իր միկրոբլոգում իր հերթին գրել է երջանիկ Դեյվը:

Փոքրիկը երկրորդ ընդհանուր երեխան է դարձել զույգի, որն արդեն մեկ տարեկան որդուն` Սեյլորին է դաստիարակում: Լիվը եւ Դեյվը երեխաներ ունեն նաեւ նախորդ ամուսնություններից. Թեյլորը երաժիշտ Ռոյսթոն Լենգդոնից 11-ամյա որդի ունի` Մայլո Ուիլյամը, իսկ Գարդները` նախկին կնոջից` Դավինիա Թեյլորից, 6-ամյա որդի ունի:

Հիշեցնենք, որ մարզական գործակալ Դեյվ Գարդների հետ դերասանուհու սիրավեպը սկսվել է 2014-ի գարնանը:



© NEWS.am STYLE