Սուպերմոդել Ադրիանա Լիման հանգստանում է Հունաստանում

15:43   11 հուլիսի, 2016

Մի քանի օր առաջ ավարտվեց Փարիզի նորաձեւության շաբաթը։ Մենք Ադրիանա Լիմային վերջին անգամ տեսել էինք Ֆրանսիայի մայրաքաղաքում, որտեղ կայացել էր Ralph & Russo–ի ցուցադրությունը, որին բրազիլուհուց բացի, ներկա էին նաեւ Ջորդան Դաննը, Պետրա Նեմցովան, Լիլ Քիմը եւ այլ հայտնիներ։

Իսկ ահա հիմա, մինչ երեւանյան եղանակը մեզ տանջում է իր անկանխատեսելիությամբ, սուպերմոդել Ադրիանա Լիման հանգստանում է Հունաստանի Միկոնոս կղզում։

Տեսախցիկները 34-ամյա բրազիլուհի մոդել, Victoria's Secret–ի նախկին «հրեշտակին» ֆիքսել են լողափին հանգստանալիս։

Ի դեպ, վերջերս Ադրիանան հայտարարել էր, որ երազում է մի օր նկարահանվել Քվենտին Տարանտինոյի ֆիլմում։

Աղբյուրը՝   Daily Mail

Լուսանկարները՝  Wenn–ի



© NEWS.am STYLE