ԱՄՆ–ում թողարկվել է «Եվրատեսիլ 2016-ի» հաղթող Ջամալայի ալբոմը

16:56   11 հուլիսի, 2016

Հունիսի սկզբին հայտնի էր դարձել, որ Universal Music Group–ը կթողարկի «Եվրատեսիլ 2016-ի» հաղթող Ջամալայի ալբոմը։ Հիմա հայտնի ուկրաինացի երգչուհու նոր ալբոմը հնարավոր կլինի գնել ԱՄՆ–ի եւ Եվրոպայի տարածքում։ Սկավառակն ունի 12 կատարում, որոնցից 8-ը՝ անգլերեն, 3-ը՝ ուկրաիներեն։ Դրանց թվում է 1944 կատարումը, որով 32-ամյա Ջամալան հաղթել էր «Եվրատեսիլ 2016» մրցույթում։

Հեղինակավոր երաժշտական մրցույթում հաղթանակը երգչուհուն խոշոր դրամական մրցանակ չի բերել, դրա փոխարեն համաշխարհային հռչակ է ապահովել, որն իր պտուղներն է տալիս։

ԱՄՆ–ում թողարկումն իրականացնում է Republic Records ընկերությունը, որը պատկանում է Universal Music Group–ին եւ աշխատում է այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Ariana Grande–ը, Drake–ը, Florence+The Machine–ը, John Newman–ը, Nickelback–ը, Nicki Minaj–ը, The Weeknd–ը։

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE