Քիմ Քարդաշյանը՝ Forbes-ի հուլիսյան համարի շապիկին

10:16   12 հուլիսի, 2016

Եթե ինչ-որ մեկը դեռ կասկածում էր, որ Քիմ Քարդաշյանն իսկական գործարար կին է, ուրեմն ահա, համոզվեք: Հայուհին հայտնվել է Forbes-ի հուլիսյան համարի շապիկին:

35-ամյա աստղը 42-րդ տեղն է զբաղեցրել ամենահարուստ հայտնիների ցուցակում, եւ դա արել է իր բջջային Kim Kardashian:Hollywood խաղ-հավելվածի թողարկման շնորհիվ, որն անցյալ տարի նրան 45 մլն դոլարի եկամուտ է բերել: Ամսագիրը նշում է, որ անցյալ տարի նրա եկամտի 40 տոկոսը կազմել է հավելվածից եկամուտը:

Եվ հավելվածն իզուր չէ։ Հայուհուն «հավելվածների թագուհի» են կոչում: Եվ մինչ չարակամները մռայլորեն եւ դժգոհ փնչացնում են Քիմի վրա` ռեալիթի-շոուների աստղի վրա թափելով ինչ ասես եւ նրան մեղադրելով բոլոր անբարոյական մեղքերում (այնինչ հենց իրենց աչքի մեջ գերան կա), Քիմը դանդաղորեն իր միլիոններն է ստեղծում:

«Հսկայական պատիվ է հայտնվել Forbes-ի շապիկին», - իր Twitter-ում մեկնաբանել է Քիմը: Եվ հավելել է #NotBadForAGirlWithNoTalent' հեշթեգը` վատ չէ տաղանդ չունեցող աղջկա համար:

Ամսագրի էջերում, իմիջիայլոց, Քիմը նշում է, որ այն ընկերությունը, որը զբաղվել է խաղի, ինչպես նաեւ նրա հայտնի «պատկերանշանների» ստեղծմամբ, Քիմին լիակատար ազատություն է տվել ընտրելու եւ ստեղծելու Kimoji-ները:

«Իմ խաղի ամբողջ իմաստն իրականությանն առավելագույնս մոտ դարձնելն է: Այժմ ես «պատկերանշաններ» եմ ստեղծում եւ բոլորովին չեմ մտածում կանգ առնելու մասին», - նշում է Քիմը:

Նշենք, որ հավելվածը 1 դոլար 99 ցենտ արժե:

Աղբյուրը` Daily Mail



© NEWS.am STYLE