Թեյլոր Սվիֆթը գլխավորել է ամենաբարձր վարձատրվող աստղերի ցուցակը

11:32   12 հուլիսի, 2016

Ֆորբսի վարկանիշային աղյուսակի մասին մեր նախորդ նյութում ամենից շատ մեզ հետաքրքրել էր Քիմ Քարդաշյանի՝ ամենաբարձր վարձատրվող աստղերի ցուցակում լինելու փաստը:

Քիմը հայտնվել էր այնտեղ շնորհիվ իր «Kim Kardashian, Hollywood» հեռախոսային խաղի, որն անցած տարվա ընթացքում 45 միլիոն դոլարի եկամուտ էր բերել 35-ամյա հայուհուն։

Իսկ այժմ քննարկենք հենց վարկանիշը, որը գլխավորել է 26-ամյա Թեյլորը:

Անցած տարվա ընթացքում հայտնի երգչուհին վաստակել է 170 մլն դոլար:

Թեյլորը գերազանցել է Ադելին (9-րդ հորիզոնական՝ 80.5 մլն), Մադոննային (12-րդ հորիզոնական՝ 76.5մլն), Ռիհաննային (13-րդ հորիզոնական՝ 75մլն) եւ Քեթի Փերիին (63-րդ հորիզոնական՝ 41միլլիոն): Ամենաբարձր վարձատրվող զույգ է ճանաչվել երգչուհի Բեյոնսեն և ռեփեր Ջեյ Զին՝ մեկ տարվա ընթացքում աշխատելով 107.5 մլն։ Թեյլոր Սվիֆթի նախկին ընկերը՝ դիջեյ Քելվին Հարրիսը, նույնպես հայտնվել է Ֆորբսի վարկանիշային ցուցակում՝ գրավելով 21-րդ հորիզոնականը (63 մլն.)



© NEWS.am STYLE