Արամեն նոր զուգերգ է ձայնագրել բելառուս երգչուհու հետ

10:52   12 հուլիսի, 2016

Վերջերս Մոսկվայից Հայաստան վերադարձած հայտնի երգիչ Արամեն օրերս իր երկրպագուներին տեղեկացրեց այն մասին, որ ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանի հետ մեկնում է  Բելառուս։

Фото опубликовано arameofficial (@arameofficial)

Եվ մինչ երկրպագուները փորձում էին հասկանալ, թե ինչու է իրենց սիրելի երգիչը հայտնվել Մինսկում, ռուսաստանաբնակ երգահան Աննա Հովները Instagram-ում բացահայտել է գաղտնիքը։ Պարզվում է, Արամեն նոր զուգերգ է ձայնագրել բելառուս երգչուհի Անժելիկա Ագուրբաշի հետ, որն ի դեպ, «Եվրատեսիլ 2005»-ին ներկայացրել է Բելառուսը։

Фото опубликовано Anna HOVNER official▶️ (@annahovner)

«Բռնվեք, շուտով նոր բում կլինի։ Գեղեցկուհի Անժելիկա Ագուրբաշն ու Արամեն կներկայացնեն իրենց նոր երգը՝ «Было и прошло», որի խոսքերի եւ երաժշտության հեղինակը Աննա Հովներն է»,- իր նոր աշխատանքով պարծեցել է Աննան։

Դե ինչ, սպասենք պրեմիերային։ 



© NEWS.am STYLE