Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը ցանկանում են երրորդ երեխան ունենալ

16:14   12 հուլիսի, 2016

Այս զույգը պարզապես անխոնջ է։ Քիմ Քարդաշյանը զարդարել է Forbes-ի հուլիսյան համարի շապիկը, ինչպես նաեւ տեղ է զբաղեցրել (42-րդ հորիզոնական) ամենաբարձր վարձատրվող հանրաճանաչ անձանց վարկանիշային աղյուսակում (գլխավորել է Թեյլոր Սվիֆթը)։

Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի նախորդ դրվագում Քիմը դժգոհել է, որ ձախողել է Իսլանդիայում ամուսնու տեսահոլովակի նկարահումները։ Իսկ ավելի ուշ հայուհին քրոջ՝ Քորթնիի նախկին ընկեր Սքոթ Դիսիքի հետ զրույցում հայտարարել է, որ Քանյեն ցանկանում է երրորդ երեխան ունենալ։

«Քանյեն ցանկանում է երրորդ անգամ երեխա ունենալ, եւ հիմա է ուզում։ Ես պարզապես վախենում եմ, որ երրորդ ծննդաբերությունից հետո այլեւս չեմ կարողանա լինել այն մարզավիճակում, որում ներկայումս եմ»,-ընդգծել է ռեալիթի շոուի 35-ամյա աստղը։ 

Քիմը դաստիարակում է 3 տարեկան դուստր Նորթին, իսկ նախորդ տարվա դեկտեմբերին հայուհին լուսյ աշխարհ է բերել որդուն՝ Սեյնթին։ «Քանյեն երրորդ երեխայի մասին խոսում է ամեն օր։ Չեմ կարծում, թե կարող եմ հղիանալ եւս մեկ անգամ։ Երբ ես հղի եմ, այդ թվում նաեւ ծննդաբերությունից հետո, ամեն ինչ այնպես չէ, ինչպես միշտ է։ Դա վերաբերում է իմ մարմնին։ Այն կարծես նույն տունն է, սակայն կահույքը ինչ-որ տեղ են տեղաշարժել։ Կարծես փոթորիկ է տեղի ունեցել իմ ներսում»,-ընդգծում է Քիմը։

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE