16:37 12 հուլիսի, 2016Ինչպես հայտնի է, Ջոնի Դեփը բաժանվում է Էմբեր Հերդից։ 53-ամյա դերասանը, ըստ երեւույթին, ենթադրում է, որ մեծ գումար է վճարելու կնոջը, այդ պատճառով 12 մլն դոլարով վաճառում է Վենետիկում իր տունը։

The Real Deal–ի տեղեկություններով՝ 4 հարկ ունեցող առանձնատունը գտնվում է Մեծ ջրանցքի վրա։ 17-րդ դարի շենքի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 700 քառ/մ։ Վերանորոգման աշխատանքները շարունակվում էին 6 տարի։

Հաղորդվում է, որ տան համար աճուրդում Դեփը «հաղթել» էր ոմն արաբ արքայազնի։ Սակայն ներդրողները, որոնք գնել էին անշարժ գույքը 2008-ին, հայտարարում են, որ Դեփի հետ գործարքն այդպես էլ չէր ավարտվել։