Օզզի եւ Շերոն Օսբորնները չեղյալ են համարել ամուսնալուծությունը

11:32   13 հուլիսի, 2016

67-ամյա Օզզի Օսբորնը եւ նրա կինը` 63-ամյա Շերոնը, չեղյալ են համարել ամուսնալուծությունը: Հայտնի ռոքերը Շերոնի հետ ամուսնացած է 33 տարի: Նրանց ընտանիքը երկար ժամանակ Հոլիվուդի ամենաամուր ընտանիքներից էր համարվում: 

Մայիսի վերջին հայտնի է դարձել, որ զույգը մտադիր է ամուսնալուծվել, որովհետեւ Շերոնը իմացել է Լոս Անջելեսից հայտնի ոճաբանի հետ ամուսնու դավաճանության մասին: 

Սակայն հարաբերություններում երկարատեւ ճգնաժամից հետո զույգը որոշել է չեղյալ համարել ամուսնալուծության որոշումը եւ պահպանել 33-ամյա ամուսնությունը:

US Weekly պորտալը հայտնում է, որ Օզզին եւ Շերոնը դարձյալ միասին են եւ մոռացել են կարճատեւ խնդիրների մասին: Իմաստուն կինը կարողացել է ներել ամուսնու անհավատարմությունը, եւ նրանց ընտանիքն ավելի ամուր է դարձել: 

«Նրանք նորից սիրահարվել են իրար: Շերոնը մեկ ամիս առաջ հայտնել է , որ Օզզին շանս ունի, եթե սկսի հարգել իրեն եւ իրենց երեխաներին: Բայց Օզզին ամեն ինչ արեց կնոջը հետ բերելու համար: Եվ կարողացավ դա: Նա ուզում է հետ բերել իր ընտանիքը: Նրանք ամեն ինչի մասին խոսել են եւ որոշել են դարձյալ միասին լինել», – հայտնում է լավատեղյակ աղբյուրը:  

Շերոնը եւ Օզզին երեք երեխա ունեն` 32-ամյա Էմմին, 30-ամյա Ջեքը, 31-ամյա Քելլին:



© NEWS.am STYLE