Հայտնի դերասանուհի Ժակլին Բիսեթը ժամանեց Երեւան

03:38   13 հուլիսի, 2016

«Անդունդ» եւ «Ամերիկյան գիշեր» ֆիլմերից հայտնի դերասանուհի Ժակլին Բիսեթն այս գիշեր ժամանեց Երեւան: Ժակլինը ժամանեց «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահ, այնուհետեւ մոտեցավ իրեն սպասող ավտոմեքենային:

Ինչպես հայտնի է` բրիտանացի դերասանուհին այս տարվա «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հատուկ հյուրն է:

NEWS.am STYLE-ը հետաքրքրվեց Ժակլինից` ինչպես է իրեն զգում հատուկ հյուրի կարգավիճակում.

«Իհարկե հրաշալի զգացողություններ ունեմ: Ի դեպ, արդեն համտեսեցի ծիրան եւ կարծում եմ` այն անմահական համ ունի»:

Դերասանուհու մամուլի ասուլիսը տեղի կունենա հուլիսի 14-ին, իսկ այսօր երեկոյան ժամը 19:00-ին կկայանա նրա մասնակցությամբ «Ամերիկյան գիշեր» ֆիլմի ցուցադրությունը: Դե ինչ, հանգիստ թողնենք սոցիալական ցանցերն ու մի քանի ժամ տրամադրենք հաճելի կինոդիտմանը:

Սյունե Առաքելյան

Տաթեւեր Լազարյան

Պարույր Սինյավսկի



© NEWS.am STYLE