Սուպերմոդել Բելլա Հադիդին Նյու Յորքում «բռնացրել են» առանց կրծկալի

14:12   13 հուլիսի, 2016

Մոդելներ Ջիջի եւ Բելլա Հադիդների անունները չեն իջնում արտասահմանյան պարբերականների առաջին էջերից: Եվ եթե Ջիջին արդեն ապացուցել է, որ պրոֆեսիոնալ մոդել է, Բելլան դանդաղորեն, բայց վստահաբար նվաճում է նորաձեւության պոդիումների գագաթները: 

Բելլային տեսել ենք Հռոմում Fendi-ի ցուցադրությանը` Քենդալ Ջենների հետ:  

Իսկ երեկ 19-ամյա Բելլան «երեւացել է» Նյու Յորքում, որտեղ պապարացիները գեղեցկուհուն «բռնացրել են» սեւ, թափանցիկ հագուստով, որը ցույց է տվել՝  Բելլան ինչ-որ բան տանն է մոռացել: 

Բելլան արագ կռահել է «թերությունը» եւ ծածկել է մերկ կուրծքը:

Աղբյուրը` Daily Mail

Լուսանկարները` GCImages-ի, TheImagedirect.com-ի



© NEWS.am STYLE