15:41 13 հուլիսի, 2016Դե ինչ, շատ քիչ մնաց, չէ՞ որ շուտով Comedy Club-ը կժամանի Հայաստան։ Comedy Club-ը գալիս է Երեւան, որտեղ օգոստոսի 23-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում ելույթ կունենա հանրահայտ շոուի երգիծաբանների թոփ կազմը՝ Գարիկ Մարտիրոսյանի, Գարիկ Խարլամովի, Թիմուր Բատրուդինովի, Դեմիս Կարիբիդիսի, Դմիտրի Սորոկինի, Անդրեյ Սկորոխոդի, USB խմբի ու ռուսական հեռուստաեթերի լավագույն կատակերգական շոուի շատ այլ անդամների մասնակցությամբ:
Իսկ մինչ այդ, ռեզիդենտներն ուրախացնում են մեզ տեսաուղերձներով, որոնք մենք չենք կարող անտեսել նրանց հանդեպ տածած մեծ սիրո պատճառով։
Դեմիս Կարիբիդիսի եւ Անդրեյ Սկորոխոդի մեծ համերգի տեսաուղերձը սկսվում է հայրերեն ողջույնի խոսքով։ «Գնում ենք մեր ընկերոջ հայրենիք»,- հայտարարել են անդամները։
Մեծ համերգասրահում կտեղադրվեն Comedy Club-ի արդեն ավանդական դարձած սեղանները, որոնց շնորհիվ դուք ձեզ ոչ թե պարզապես շոուի հանդիսատեսը կզգաք, այլ հյուրը: Տոմսերի գինը 5000-ից 80 000 դրամի սահմանում է: Համերգի կազմակերպիչն է Jet Set ընկերությունը