CNN Travel. Հայաստանը՝ գինեգործական ամենահայտնի երկրների ցանկում

16:10   13 հուլիսի, 2016

Հայտնի լրագրող, գրող, լուսանկարիչ եւ ճանապարհորդ Ջոն Մալատրոնասը Լոնդոնում է ապրում եւ մասնակիորեն շրջում է ամբողջ աշխարհում, ինչի արդյունքն են դառնում CNN Travel-ում նրա հոդվածները:

15 գրքերի հեղինակն այս անգամ իր դիտարկումները գինուն է նվիրել:

Իտալացիներն ասում են «առանց գինու սնունդը առանց արեւի օրվա է նման»: Ջոն Մալատրոնասը աշխարհի գինու քարտեզի նման մի բան է կազմել, որում ներառել է աստվածային ըմպելիքին վերաբերող 15  քաղաք եւ երկիր, որտեղ այցելելը պարտադիր է: 

Այդ ցուցակում հեղինակը հատուկ տեղ է հատկացրել Հայաստանին: 

Ֆրանսիական Բորդոյի (ամբողջ աշխարհում հայտնի հինգ դղյակները` Margaux, Mouton Rothschild, Latour, Lafite, Haut-Brion), հունական Սանտորինիի, իսպանական, գերմանական, ամերիկյան, արգենտինական, բրազիլական, իտալական  (Tuscany), կանադական, չիլիական, հարավաֆրիկյան, պորտուգալական գինիների գովաբանությունից հետո հեղինակն ամփոփում է հայկական գինիների մասին դիտարկմամբ: 

«Վայոց Ձոր. Հայաստան

Ինչպես որ Աստվածաշնչից հայտնի է, Հայաստանն աշխարհի առաջին երկիրն է, որտեղ սկսել են գինի արտադրել, որովհետեւ ջրհեղեղից հետո Նոյը խաղողի առաջին որթը տնկել է Արարատ լեռան վրա: 

Հնագետները հաստատում են, որ այնտեղ գինու արտադրություն են հայտնաբերել, որը ենթադրաբար հիմնադրվել է մոտ 6 հազար տարի առաջ:

 «Արենի» գինու արտադրությունը դարերով չի փոխվել: Վայոց Ձորի շրջանը Երեւանին ամենամոտն է, ուր մենք խորհուրդ ենք տալիս այցելել»:



© NEWS.am STYLE