Աշխարհի ամենահին երգը՝ գրված մոտ 3500 տարի առաջ

19:42   13 հուլիսի, 2016

Մանկության երգերը ավելի մեծ տարիքում լսելիս ակամայից ընկնում ենք մանկության գիրկը եւ վերապրում այդ դրական ու բարի հիշողությունները։ Իսկ երբեւէ լսե՞լ եք 3500 տարի առաջ գրված երգ, իսկ ի՞նչ զգացողություններ կլինեն։ Եթե ցանկանում եք հայտնվել մ.թ.ա. 1400-ականներում, առաջարկում ենք ունկնդրել այս երաժշտությունը։

Նիկկալի (աքքադական աստվածուհի) հիմնը գտել են սիրիական Ուգարիտ քաղաքում, որտեղ 1950-ականներին կատարված ֆրանսիական հնագիտական արշավախմբի ուսումնասիրությունների արդյունքում բազմաթիվ գտածոներից բացի հայտնաբերվել են նաեւ 29 սեպագրեր, որոնցից միայն մեկն է հնարավոր եղել վերծանել։

Աղբյուրը՝ Daily Mail 



© NEWS.am STYLE