Էնրիկե Իգլեսիաս. Աննա Կուռնիկովան իմ ամբողջ կյանքի սերն է, բայց ամուսնությունը պարտադիր չէ

11:37   14 հուլիսի, 2016

Աննա Կուռնիկովային եւ Էնրիկե Իգլեսիասին միասին բռնացնելը շատ բարդ է, որքան էլ պապարացցիները փորձում են, չեն կարողանում զույգին «որսալ» իրենց օբյեկտիվներում:  

Ճիշտ է, հուլիսի սկզբին նրանց հաջողվեց անել դա, երբ քաղցր զույգին նկատեցին Բեւեռլի Հիլզում: Աննան եւ Էնրիկեն երջանիկ տեսք ունեին եւ երկու օր անց Էնրիկե Իգլեսիասը խոսեց գերմանական Gala  պարբերականի լրագրողի հետ: Երգիչը պատասխանեց իր անձնական կյանքի մասին բոլոր հարցերին, որոնք վաղուց հուզում են երգչի երկրպագուհիներին: 

Հարցազրույցում երգիչը մանրամասներ է պատմել Աննա Կուռնիկովայի հետ հարաբերությունների, ընտանեկան կյանքի եւ երեխաների վերաբերյալ պլանների մասին: 

Էնրիկեի եւ Աննայի սիրավեպն արդեն 15 տարի է շարունակվում է: Զույգն ընդհանուր անշարժ գույք ունի, ունեցվածք, նույնիսկ ընտանի կենդանիներ: Երիտասարդները չեն շտապում պաշտոնական ամուսնություն կնքել եւ լիովին գոհ են առկա վիճակից: 

 

«Ամուսնությունը պարտադիր չէ երջանիկ լինելու համար։ Այն չի ստիպում ինչ-որ մեկին ավելի ուժգնորեն սիրել: Ես նայում եմ իմ ամուսնացած ընկերներին, նրանցից ոմանք այնքան էլ երջանիկ չեն: Ես եւ Աննան հարգում եւ սիրում ենք իրար, մենք լիակատար փոխըմբռնում ունենք: Բայց ինչպես ցանկացած հարաբերություններում, մենք վերելքներ եւ անկումներ ունենք, չէ որ սերը բարդ աշխատանք է: Աննան իմ ամբողջ կյանքի սերն է, բայց ամուսնությունը կարեւոր չէ: Հույս ունեմ, որ 90 տարեկանում էլ կկարողանամ այդպես ասել», - նշում է 41-ամյա իսպանացին:



© NEWS.am STYLE