11:19 14 հուլիսի, 2016Վերջերս սիրված եւ ճանաչված երգչուհի Սոնա Ռուբենյանի հետ որոշել էին չար կատակ խաղալ։ Ինչ-որ մեկի թեթեւ ձեռքով երեկ արգելափակվել էին երգչուհու սոցցանցերի էջերը, իսկ դա սթրեսային է նույնիսկ սովորական օգտատերերի համար։ Բայց երգչուհին նյարդայնանալու փոխարեն արագ շտկել է իրավիճակը, ինչից հետո գրել.
«Ինչ-որ մեկի չար «կատակի» պատճառով մեկ օրով արգելափակվեցին սոց. կայքերի իմ բոլոր անհատական էջերը և էլ. փոստի հասցեները, որոնք շատ արագ վերականգնվում են։ Մեկ օրվա ընդմիջումից հետո շարունակում ենք մեր շփումը սոցցանցերում»,- գրել է երգչուհին։