Ուկրաինացի երգիչ Արսեն Միրզոյանը ցուցադրել է իր 1.5 տարեկան դստերը

18:17   14 հուլիսի, 2016

Ուկրաինացի հայտնի երգիչ Արսեն Միրզոյանը ցույց է տվել իր մեկ ու կես տարեկան դստերը՝ Նինային: 

Հայտնի կատարողը  պարծեցել է աղջկա` Նինայի հաջողություններով:

Միրզոյանը, որն իր կյանքում շատ ժամանակ է հատկացնում սպորտին եւ առողջ կենսակերպին, սկսել է աղջկան ակտիվորեն լողալ սովորեցնել: 

Արդեն հինգ ամսականից երգիչը Նինային մարզական ակումբ է տանում` հատուկ խմբակի: 

«Իմ Նինան արդեն սովորել է սուզվել եւ ջրի տակ մնալ մինչեւ չորս վայրկյան: Իհարկե, այդ ամենը` մարզչի հստակ հսկողության տակ: Ես շատ եմ հպարտանում նման ձեռքբերումներով, եւ մինչ մարզիչը պարապում է նրա հետ, ես հասցնում եմ 1 կմ լողալ», – սոցցանցի իր էջում հրապարակված լուսանկարն է մեկնաբանել Արսենը: 

Աղբյուրը` Ivona



© NEWS.am STYLE