69 տարեկանում կյանքից հեռացել է Բոնի Ֆրանկլինը

12:04   2 մարտի, 2013

69 տարեկանում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից մահացել է ամերիկյան «Մի անգամ միաժամանակ» իրավիճակային կոմեդիայի (1975-1984) աստղ Բոնի Ֆրանկլինը:

Ըստ Eonline.com-ի, Ֆրանկլինը հռչակ ձեռք բերեց 31-ամյա տարիքում, երբ սկսվեցին «Մի անգամ միաժամանակ» սերիալի նկարահանումները, որտեղ նա կատարում էր երկու անչափահաս դուստրերի մայր Էն Ռոմանոյի դերը: Հենց այս դերի շնորհիվ էլ դերասանուհին հիշվեց միլիոնավոր հեռուստադիտողների կողմից: Ֆրանկլինը միշտ կինեմատոգրաֆիայից առավել նախընտրել է հեռուստատեսությունն ու թատրոնը: «Մի անգամ միաժամանակ»-ի նկարահանումների ավարտից հետո նա հրաժեշտ տվեց դերասանական կարիերային:

Հիշեցնենք, որ Բոնի Ֆրանկլինը «Էմմի» եւ երկու «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր է:

 



© NEWS.am STYLE