Սիրտս ցավում է ցանկացած ողբերգության համար. Քլոե Քարդաշյանը՝ Նիսում ահաբեկչության մասին

10:31   15 հուլիսի, 2016

Հուլիսի 14-ի երեկոյան Ֆրանսիան ցնցեց Նիսում կատարված ահաբեկչությունը։ Բազմության մեջ է մխրճվել մի բեռնատար, որի վարորդը սկսել է կրակել մարդկանց վրա: Նա սպանվել է ոստիկանների կողմից: Բեռնատարում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք ու պայթուցիկներ: Այս պահի դրությամբ զոհերի թիվը հասել է 84-ի։

Համաշխարհային ճանաչում ունեցող աստղերն արդեն սկսել են իրենց աջակցությունը հայտնել ահաբեկչությունից տուժածներին։ Քլոե Քարդաշյանը գրառումներ է կատարել Twitter-ում եւ Instagram-ում ՝ աղոթելով աշխարհի, մարդկության եւ խաղաղության համար։

«Սիրտս ցավում է ցանկացած ողբերգության համար։ Սարսափելի է։ Իմ մտքերն ու աղոթքները ձեզ հետ են»,- գրել է Քլոեն՝ ավելացնելով #PrayForNice #PrayForTheWorld #PrayForHumanity հեշթեգերը։

Իսկ Instagram-ում 32-ամյա հեռուստաաստղը հրապարակել է հետեւյալ լուսանկարը, որի մեկնաբանության մեջ գրել է.

Фото опубликовано Khloé (@khloekardashian)

«Եւս մեկ տխուր գրառում։ Աստված լսում է մեր աղոթքները։ Աղոթենք Նիսի, մարդկության եւ խաղաղության համար»։



© NEWS.am STYLE