Պետք է շարունակենք սեր տարածել. Քրիս Ջեններն աղոթում է Նիսում զոհվածների համար

11:09   15 հուլիսի, 2016

Հուլիսի 14-ին Նիսում կատարված ահաբեկչությունը, որի հետեւանքով այս պահի դրությամբ զոհերի թիվը հասել է 84-ի, ցնցել է ամբողջ աշխարհը։ Աշխարհահռչակ աստղերն արդեն սկսել են իրենց աջակցությունը հայտնել ահաբեկչությունից տուժածներին։ Նրանց են միացել նաեւ Քլոե Քարդաշյանն ու Քարդաշյան-Ջեներ ընտանիքի մայր Քրիս Ջենները։

«Մեր աղոթքները ձեզ հետ են։ Պետք է շարունակենք սեր տարածել ի հեճուկս ատելության»,-Facebook-ում գրել է Ջենները՝ ավելացելով «PrayForNice» հեշթեգը։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի երեկոյան Ֆրանսիան ցնցեց Նիսում կատարված ահաբեկչությունը։ Բազմության մեջ է մխրճվել մի բեռնատար, որի վարորդը սկսել է կրակել մարդկանց վրա: Նա սպանվել է ոստիկանների կողմից: Բեռնատարում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք ու պայթուցիկներ: 



© NEWS.am STYLE