Քիմ Քարդաշյանն ու Էմբեր Հերդը՝ ամենագեղեցիկ կանայք աշխարհում

15:35   15 հուլիսի, 2016

Համակարգչային հատուկ ծրագրի շնորհիվ պլաստիկ վիրաբույժ Ջուլիան դե Սիլվան պարզել է, թե համաշխարհային որ աստղերն են համապատասխանում գեղեցկության «ոսկե հատումներին»։

Այսպիսով, Ջոնի Դեփի նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի դեմքը 92 տոկոսով համապատասխանում է իդեալական չափորոշիչներին։ Հերդին հաջորդում է Քիմ Քարդաշյանը՝ 91 տոկոս։

Երրորդ տեղում Քեյթ Մոսն է։

Ներդաշնակ գեղեցկություն ունեցող աստղերի ցուցակում իրենց տեղն են գտել նաեւ Մերիլին Մոնրոն, Ջենֆիեր Լոուրենսը, Հելեն Միրենը եւ ուրիշներ։

Էմբեր Հերդը նաեւ ճանաչվել է քթի եւ կզակի ամենակատարյալ ձեւն ունեցող աստղը (99,7 եւ 99,6 տոկոս)։ Աչքերի հատվածում ամենաիդեալականը համարվել է Սքարլեթ Յոհանսոնինը, իսկ «լավագույն հոնքերը» բաժին են հասել Քիմ Քարդաշյանին։

Էմիլի Ռատաժկովսկին նույնպես անմասն չի մնացել։ Նրա շուրթերը ամենագրավիչն են համարվել (96,7 տոկոս), իսկ դեմքը՝ չորրորդ տեղում է (90,8 տոկոս)։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE