Թափանցիկ զգեստով Քիմ Քարդաշյանը՝ Լոս Անջելեսում

17:35   15 հուլիսի, 2016

Թափանցիկ զգեստով Քիմ Քարդաշյանը Լոս Անջելեսում հայտվել է պարապացիների ուշադրության կենտրոնում։ Ռեալիթի շոուի հանրահայտ աստղը քրոջ՝ Քենդալ Ջեների հետ ներկա է եղել OUE SkySpace միջոցառմանը։

Եվ բնականաբար բոլորին հետաքրքրում էր, թե ինչ տեսքով է հայտնի հայուհին ներկայանալու երեկույթին։

Քիմը միջոցառման համար ընտրել է սեւ թափանցիկ զգեստ, որը համադրել է Քանյե Ուեսթի մոդելավորած բաճկոնով։

Հիշեցնենք, որ համակարգչային հատուկ ծրագրի շնորհիվ պլաստիկ վիրաբույժ Ջուլիան դե Սիլվան պարզել է, թե համաշխարհային որ աստղերն են համապատասխանում գեղեցկության «ոսկե հատումներին»։ Այսպիսով, Ջոնի Դեփի նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի դեմքը 92 տոկոսով իդեալական դիմագծեր ունի։ Հերդին հաջորդում է Քիմ Քարդաշյանը՝ 91 տոկոս։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Xposure, AKM-GSI, X17Online

 



© NEWS.am STYLE