12:15 16 հուլիսի, 2016Լեոնարդո դի Կապրիոն եւ մոդել Նինա Ագդալը հաստատել են, որ սիրային հարաբերությունների են սկսել։ Զույգին «բռնացրել են» Մալիբուի լողափին պապարացցիների ֆոտոխցիկների օբյեկտիվների առաջ համբուրվելիս:

Երեւում է` 41-ամյա դերասանն այստեղ «Մալիբուի փրկարարներ»-ից դեր է խաղում:







Իմիջիայլոց, 24-ամյա մոդելի եւ Լեոյի հարաբերությունների մասին լուրերն առաջին անգամ չեն հայտնվել: Դերասանը եւ Victoria’s secret-ի «հրեշտակը» սկսել են հանդիպել 2014 թվականի փետրվարին, բայց մինչ այժմ նրանց մոտ որեւէ լուրջ բան չէր նկատվել:
Վերջերս զույգն ընկերների հետ հանգստանում էր Բահամյան կղզիներում:
Աղբյուրը` Daily Mail
Լուսանկարները` AKM-GSI