Աստղային ոճ. գեղեցկուհի Եվա Բաղդասարյանի հմայիչ կերպարները (ֆոտո)

18:02   16 հուլիսի, 2016

Եվա Բաղդասարյանին հեռուստադիտողը սկսեց ճանաչել ու սիրել «Եռաչափ սեր» եւ «Հրեշտակների դպրոցը» հեռուստասերիալներից հետո: Դերասանուհու գեղեցիկ արտաքինն ու հմայքը չէին կարող անտարբեր թողնել հայկական հեռուստասերիալների երկրպագուներին:

Եվան աչքի է ընկնում ճաշակի զգացումով եւ նրբագեղությամբ, որը բնորոշ է ոչ միայն նրա հագնվելու, այլեւ դիմահարդարվելու ոճին:

Եվային կարող ենք տեսնել թե եթերային զգեստներով, թե ջինսերով եւ տոպերով, թե սպորտային հագուստով: Ցանկացած ոճում դերասանուհին պահպանում է չափի զգացողությունը եւ կարողնում է ցանկացած ոճ դարձնել իրենը:

Հմայիչ դերասանուհու էկրանային եւ առօրյա ոճերը ներկայացնում ենք լուսանկարների տեսքով:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները`NEWS.am STYLE-ի եւ Եվա Բաղդասարյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE