Իվետա Մուկուչյանը՝ Լոնդոնում Armenian Street Festival-ի հատուկ հյուր

16:41   16 հուլիսի, 2016

Իվետա Մուկուչյանի ճանապարհորդությունները շարունակվում են։ Վերջերս Իվետան քրոջ՝ ոճաբան եւ դիմահարդար Մարիաննա Մուկուչյանի հետ մեկնել էր շրջագայության Եվրոպա։ Առաջին կանգառը Հունաստանն էր, որից հետո քույրերը հասել էին արեւոտ Իսպանիա, որտեղ ներկա էին եղել իսպանական «Sónar» էլեկտրոնային երաժշտության եռօրյա փառատոնին։ 

Այնուհետեւ Երեւան վերադարձած երգչուհին պատրաստվել է վաղը՝ հուլիսի 17-ին, Լոնդոնում մեկնարկող Armenian Street Festival ամենամյա փառատոնին, որի հատուկ հյուրն այս տարի հենց ինքն է։

Фото опубликовано Iveta Mukuchyan (@iveta.mukuchyan)

Դե իսկ այսօր Իվետան հասել է Բրիտանիայի մայրաքաղաք, որտեղ դուդուկահար Գեւորգ Կարապետյանի, ջութակահար Լեւոն Չիլինգարյանի եւ այլ ճանաչված հայերի հետ ելույթ կունենա 6-րդ Armenian Street Festival  փառատոնին։

Նշենք, որ փառատոնի նպատակն է վեր հանել հայկական մշակույթն ու սերտ կապեր ստեղծել Լոնդոնում բնակվող մեր հայրենակիցների միջեւ: Այս տարի միջոցառման ստեղծագործական հարցերով զբաղվում է Բրիտանիայում հայտնի պարուսույց Արթուր Գուրունլյանը, որը NEWS.am STYLE-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ Armenian Street Festival-ի այս տարվա ամբողջ հասույթը տրամադրվելու է Մեծ Բրիտանիայի հայկական եկեղեցուն:



© NEWS.am STYLE