Համացանցում համատարած ծաղրում են Թեյլոր Սվիֆթին՝ ի աջակցություն Քիմ Քարդաշյանի

15:10   18 հուլիսի, 2016

Ըստ երեւույթին այսօր աշխարհիկ լրահոսի առանցքային թեման Քիմի ու Թեյլորի աստղային պատերազմն է լինելու:

Նորից հիշեցնենք, որ այսօր առավոտյան Քիմ Քարդաշյանը ցնցել էր բոլորին՝ իր Snapchat–ում հրապարակելով ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի ու Թեյլոր Սվիֆթի հեռախոսազրույցի ձայնագրությունը՝ այդ նույն Famous հռչակավոր երգի մասին:

Հիշեցնենք, որ Քանյեն իր նոր հիթում անդրադարձել էր Թեյլոր Սվիֆթին, նրան անվանելով «պոռնիկ», ինչը բնականաբար այդքան էլ դուր չէր եկել երգչուհուն:

Քիմը հավաստիացնում է, որ Թեյլորը նախապես տեղեկացված էր երգի մասին ու հիմա իրեն զոհի դերում է ներկայացնում, իսկ երգչուհին էլ պնդում է, որ Քանյեն աշխարհով մեկ խայտառակել է իրեն: Այս վիճաբանությանը միացել է նաեւ Սելենա Գոմեսը, որը որոշել է պաշտպանել իր ընկերուհուն՝ Թեյլոր Սվիֆթին:

Մինչդեռ համացանցում սկսել են այս թեմայով մեմեր հայտնվել KimExposedTaylorParty (Քիմը Թեյլոր Սվիֆթի համար ուրախ հավաքույթ է կազմակերպել) հեշթեգով:

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE